19.12.2017|
09:29
Հայաստանում բռնկած հակառուսական տրամադրությունների պայմաններում հազիվ թե տեղին լիներ որևէ դրական բան ասել ռուսաց նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին: Սակայն եթե մի կողմ դնենք նրա «հակահայկական» բնույթը և հարցին նայենք, թեկուզ և համեմատության կարգով, այն տեսանկյունից, թե նա ինչ է արել իր առաջնորդած պետության ու ժողովրդի համար, ապա կտեսնենք, որ նա այնքան էլ «հրեշավոր» քաղաքական գործիչ չէ: